“Սայաթ-Նովա” աշուղական երգի վաստակավոր անսամբլը ստեղծվել է 1927թ. մեծանուն երգիչ Շարա Տալյանի կողմից:

1942-ից մինչև 1972 թվականը անսամբլը ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը:

1972թ. անսամբլը դադարեց գոյություն ունենալուց:

20 տարի անց` 1992թ. Թովմաս Պողոսյանը, իր շուրջը համախմբելով մի խումբ արհեստավարժ երգիչների և երաժիշտների, վերստեղծեց անսամբլը, որն առ այսօր գործում է՝  վայելելով մեր ժողովրդի սերն ու համակրանքը ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում:

Անսամբլի երգացանկն ընդգրկում է ինչպես անցյալի, այնպես էլ ներկայիս ստեղծագործող աշուղների շուրջ 400 և ավելի երգեր: 2005 թվականին անսամբլի երգացանկը համալրվեց իրանահայ (փերիահայ) աշուղների 24 ստեղծագործություններով, որոնց հիմնական մասը ունկնդրին անհայտ էր: Համերգից բացի նույն ծրագիրը թողարկվեց Միացյալ Նահանգներում՝ ձայնասկավառակով (CD)  և տեսասկավառակներով (DVD)
Ձայնագրվեցին և թողարկվեցին նաև Սայաթ-Նովայի թվով 31 ստեղծագործությունները` 2 ձայնասկավառակով:

“Սայաթ-Նովա” աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարմամբ “Հայ աշուղների ազգային հայրենասիրական երգեր” ձայնասկավառակը նույնպես թողարկվել է Միացյալ Նահանգներում:

“Սայաթ-Նովա” անսամբլը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի տարբեր բնակավայրերում` Ռուսաստան, Վրաստան, Իրան, Սիրիա, ԱՄՆ և այլուր:

ԱՆՍԱՄԲԼԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ`
ՀՀ  ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ

 

ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐ`
ՀՀ  վաստակավոր արտիստ, ՎԱՐԴԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Անսամբլի կազմը 2020 թ․`

Երաժիշտներ`

Վարդան Բաղդասարյան` քյամանչա
Րաֆֆի Հակոբյան` քյամանի
Մխիթար Խաչատրյան` քյամանչա
Արսեն Եսայան` դափ
Խաչատուր Աբրահամյան` թառ
Արտակ Դավթյան` սազ
Վլադիմիր Պապիկյան` <Հայկական> սանթուր
Իզաբելա Ինջյան` սանթուր <ցիմբալա>
Մարզպետ Փոթոյան` բաս քանոն
Երգիչներ`
Անանիա Հովսեփյան
Սարգիս Խաչատրյան
Արթուր Մնացականյան
Հովհաննես Մանուչարյան
Մկրտիչ Աֆրիկյան
Դավիթ Շեկոյան
Սուրեն Գևորգյան
Թեհմինե Գրիգորյան
Լուսինե Գասպարյան
Լուսինե Պողոսյան
Տաթև Սարգսյան
Անգինե Ավագյան