“Սայաթ-Նովա” մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ
Թովմաս Պողոսյանի ջանքերով 2000թվականին, միության կազմում,
հիմնադրվեց աշուղագիտական կենտրոն, որտեղ պահվում է անցյալի
և մեր օրերում ապրող և բազմաթիվ  աշուղներին վերաբերող արխիվային նյութեր:
Կենտրոնը ունի հարուստ գրադարան: Աշուղագիտական կենտրոնում աշխատում են
աշուղագետներ, երաժշտագետներ, մատենագիրներ: