ՀՀ մշակույթի նախարարությունը և «Սայաթ Նովա» մշակութային միությունը հրավիրում է մասնակցելու Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 1-ին բացառիկ համերգի, որը գլխավորում է Գեղարվեստական ղեկավար` Թովմաս Պողոսյանը: Համերգին առաջին անգամ կմասնակցեն թվով 25 աշուղներ, որոնք կներկայացնեն յուրաքանչյուրը մեկական աշուղական երգ` կենդանի նվագակցությանբ: Գործիքային մասի ղեկավարն է`ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը: «Այսօր մեզ մոտ կան 40-ից ավելի աշուղներ տարբեր սերնդի ներկայացուցիչներ` ավագ, միջին և երիտասարդ, որոնցից ներկա կգտնվեն համերգին 25-ը: Համերգի ժամանակ կհնչեն նոր ստեղծագործություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Թովմաս Պողոսյանը: Նրա խոսքերով` համերգի հիմնական երգերը կհնչի աշուղների անմիջական կատարմամբ, իսկ այն աշուղները, ովքեր ունեն ձայնի հետ կապված խնդիրներ, նրանց փոխարեն երգերը կկատարեն երգիչները:Ըստ նրա` աշուղները հնարավորություն չունեն կազմակերպելու մեծ համերգներ, ինչպես նաև գովազդելու դրանք: Այդ ամենն անելու համար աջակցություն պետք է ցուցաբերի ՀՀ մշակույթի նախարարությունը: