ՎԱՐԴԱՏՈՆ
“Սայաթ – Նովա” մշակութային միությունը 2014թ. մայիսի 18-ին, Երևանում, մեծ շուքով տոնեց հայ մեծանուն աշուղ Սայաթ – Նովային նվիրված երևանյան վարդատոնի տասնամյակը: Ժամը 12 : 00 -ին, Չարենցի փողոցից, Սայաթ – Նովայի փողոցով:
Հանդիսության մասնակիցները երգերի ուղեկցությամբ հասան Սայաթ – Նովայի հուշարձանի մոտ, որտեղ կայացավ վարդերի զետեղումը Սայաթ – Նովայի հուշարձանին: Իսկ տոնակատարության ավարտին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մուտքի մոտ տեղի ունեցավ ՀՀ Հանրային ռադիոյի “ՙՍայաթ – Նովա” աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգը:
Մայիսի 25-ին պատվիրակությունը մեկնեց Թբիլիսի՝ այտեղ տոնելու թբիլիսյան վարդատոնի 100-ամյակը: Ժամը 12 : 00 -ին տեղի ունեցավ այցելոթյուն Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ – Նովայի գերեզմանին՝ մեկ անգամ ևս խնկարկելու Մեծն Սայաթ – Նովայի հիշատակը: