ՎԱՐԴԱՏՈՆ

“Սայաթ – Նովա” մշակութային միությունը 2014թ. մայիսի 18-ին, Երևանում, մեծ շուքով տոնեց  հայ մեծանուն աշուղ Սայաթ – Նովային նվիրված երևանյան վարդատոնի տասնամյակը: Ժամը 12 : 00 -ին, Չարենցի փողոցից, Սայաթ – Նովայի փողոցով:
Հանդիսության  մասնակիցները  երգերի  ուղեկցությամբ հասան Սայաթ – Նովայի  հուշարձանի  մոտ, որտեղ կայացավ  վարդերի զետեղումը Սայաթ – Նովայի հուշարձանին:  Իսկ տոնակատարության ավարտին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մուտքի մոտ տեղի ունեցավ  ՀՀ Հանրային ռադիոյի “ՙՍայաթ – Նովա”  աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգը:
Մայիսի 25-ին պատվիրակությունը մեկնեց  Թբիլիսի՝ այտեղ տոնելու թբիլիսյան վարդատոնի 100-ամյակը: Ժամը 12 : 00 -ին տեղի ունեցավ  այցելոթյուն Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ – Նովայի գերեզմանին՝ մեկ անգամ ևս խնկարկելու Մեծն Սայաթ – Նովայի հիշատակը: